|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին:
Արցախի ԱԺ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերաքննիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի նպատակային և արդյունավետ: