|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապրիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այդ պատճառով Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյանին մի որոշ ժամանակ մարդկանց աչքին հնարավորինս քիչ երևալ, որից հետո գործ ցույց կտա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։