|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Թուրան գործակալությունը:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականների համաձայն, չնայած թեկնածուների մեծ թվին, սահմանափակված օրենսդրությունն ու քաղաքական մթնոլորտը խոչընդոտել են ընտրությունների համար անհրաժեշտ մրցակցային պայմաններին:
Որոշ ընդդիմադիր կուսակցությունների բոյկոտել են ընտրությունները սահմանափակ պայմանների պատճառով, այն դեպքում, երբ որոշ թեկնածուներ ի վիճակի չէին մասնակցել ընտրություններին, քանի որ Ադրբեջանն ի զորու չէ կյանքի կոչել Եվրոպական դատարանի որոշումները՝ երկրում ընտրության իրավունքի սկզբունքները պահպանելու ուղղությամբ:
«Անհանգստություն են առաջացնում ձայների հաշվարկների ժամանակ գրանցված զգալի խախտումները: ԵՄ-ն ցավում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽ Վենետիկյան հանձնաժողովի խորհրդատվությունները չեն կատարվում», - նշված է հայտարարության մեջ: