|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Չինաստանում հայտնված նոր կորոնավիրուսը «տագնապահարույց» իրավիճակ է ստեղծում, որը քննարկվելու է ԵՄ երկրների առողջապահության նախարարների հատուկ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ճգնաժամային կարգավորման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ նշելով, որ վիրուսը մեծ արագությամբ է տարածվում եւ «լուրջ վտանգ է ներկայացնում հանրային առողջապահությանը», փոխանցում է AP-ն:
Նա հավելել է, որ առողջապահության նախարարների հանդիպումըբ տեղի է ունենալու հինգշաբթի եւ օգնելու է ԵՄ անդամ պետությունների գործողությունների համակարգմանը:
Եվրահանձնաժողովն ավելի վաղ 10 մլն եվրո էր հատկացրել վիրուսի հետազոտման համար: Լենարչիչն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի Չինաստանին օգնություն առաջարկել հիվանդության դեմ պայքարում: Նրա խոսքով՝ համաճարակի սկզբից ԵՄ ավելի քան 500 քաղաքացիներ բերվել են մայրցամաք: