|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱմերիկայի իացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է իմպիչմենտի գործընթացի ժամանակ իր դեմ ցուցմունք տված 2 բարձրաստիճան պաշտոնյայի: Պաշտոնազրկվածներից մեկը Եվրամիությունում Միացյալ ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդն է, իսկ մյուսը Ազգային անվտանգության խորհրդի սպա, ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը:
Անցած տարվա վերջերին Ներկայացուցիչների պալատը, որտեղ գերակշռում են դեմոկրատները, մեղավոր էր ճանաչել Թրամփին լիազորությունները չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելու համար ու քվեարկել նրան պաշտոնանկ անելու օգտին: Օրեր առաջ Սենատում Թրամփին իմպիչմենտի ենթարկելու քվեարկությամբ Թրամփ անրդարացվեց։ Մեծամասնություն կազմող հանրապետականները արդարացրեցին իրենց նախագահին. պաշտոնանկության համար անհրաժեշտ էր 67 ձայն։