|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել է, որ Ստամբուլում կոշտ վայրէջք կատարած Boeing-737-800 ինքնաթիռի ուղևորներից տուժածների թիվը հասել է 120-ի:
Ինչպես հայտնում է Daily Sabah պարբերականը, վերջինս հաստատել է, որ կատարվածի համար պատճառ են դարձել վաղ եղանակային պայմանները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վայրէջքն իրականացվել է հորդառատ անձրևի ժամանակ:
Նահանգապետի խոսքով՝ տուժածների վիճակը, բացառությամբ 1-2 հոգու, մտահոգություն չի առաջացնում:
Ավելի վաղ հաղորդվում էր 52 տուժածի մասին: Իզմիրից ժամանած օդանավում ընդհանուր առմամբ 177 մարդ է եղել՝ 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: