|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Հայկական ժամանակ»-ում տպագրված հոդվածը, որտեղ ոստիկանության գործողությունները՝ ՎԵՏՕ-ին եւ «Ադեկվադներին» բերման ենթարկելու հետ կապված, ներկայացվել էին որպես սաբոտաժ եւ հակաիշխանական գործողություններ, վրդովեցրել է ոստիկաններին։
Նրանք ապշած են այդ «ցինիզմից», որ նախ՝ իշխանությունն իրենց կարգադրում է նման գործողություն իրականացնել, ապա, երբ տեսնում է, որ հանրային ընկալումը բացասական է, մեղքը գցում է իրենց վրա։ Ուժայիններում հասկացել են, որ վերեւից եկող հրահանգները պետք է տասն անգամ չափել, նոր անել, քանի որ վճռական պահին պատասխանատվությունն իրենք են կրելու»: