|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ կառավարությունը այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում, ըստ Yerkir.am-ի, որոշեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնաշենքը՝ օժանդակ շինություններով, 0.618 հեկտար հողամասով հետ վերցնել կազմակերպությունից և որպես 100 տոկոս պետական մասնակցությամբ միավորել «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ին:
Երկու կենտրոնների միացման նպատակը երկու իրավաբանական անձանց ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է, լաբորատոր ախտորոշիչ (ներառյալ ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտություններ) հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության և արտադրողականության բարձրացումը, վարչական ենթակառուցվածքների օպտիմալացումը և առողջապահական համակարգի կազմակերպությունների աշխատանքների համակարգված և արդյունավետ կազմակերպումը: