|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ի՞նչ պետք է իմանալ բյուջետային ավիաընկերության ծառայություններից օգտվելիս։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ կառավարությունը:
Հիշեցնենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ խնդիրներ են առաջացել Ryanair ավիաընկերության` Միլան-Երևան չվերթի ժամանակ:
Ըստ Passenger.am կայքի տեղեկությունների` մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման-գրանցման հարցում։ Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, ըստ աղբյուրի, հաշվառումն իրականացրել է ընդամենը մեկ աշխատակից:
Կանոնակարգված չի եղել Ամման և Երևան մեկնող ուղևորների հոսքը, ինչը ժամանակ է խլել, արդյունքում ուղևորների մի մասը չի հասցրել օդանավ նստել: Մոտ 50 ուղևոր մնացել է Միլանում։