|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:
«Հարգելի քաղաքացիներ,
Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում:
Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ:
Վաղը Իմ Քայլը խմբակցությունը կգումարի հրատապ նիստ,որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է հայտարարությունում։
Ամավիրի քաղաքապետ, ՔՊ անդամ Դավիթ Խուդաթյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են: Միջադեպը կքննվի վերահսկող հանձնաժողովում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:
Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը: