|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի առեղծվածային մահվան հետ կապված՝ մեզ ասացին, որ նա Լոնդոնից վերադառնալուց հետո ընկճված, դեպրեսիվ վիճակում է եղել, ինչը նկատել են հարազատները:
Մի առիթով նա կնոջն ասել է․ «Ինձ անպետք մարդ եմ զգում», անգամ ակնարկել է, որ ապրել չի ուզում: Վերջին անգամ հունվարի 6-ին է տան մեջ կրակել: Պատմեցին, որ կինը, կանխազգալով ամուսնու մտադրությունը, չկրակած փամփուշտները հավաքել պահել է, սակայն նրան հաջողվել է ինչ-որ տեղից նորից փամփուշտ ճարել: Ամեն դեպքում, նրան ճանաչողները տարակուսած են, թե ինչը կարող էր դրդել կայուն բնավորությամբ մարդուն՝ նման քայլի գնալու»: