|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նիստերի դահլիճից հեռացրել է ժամեր առաջ ԱԺ դահլիճում տեղի ունեցած վիճաբանությանը մասնակցած ԲՀԿ-ական 4 պատգամավորի:
««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները: Պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը եւ Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այսօրվա ավարտը կայանալիք նիստերից՝զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքներից: Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կատարումը», - հայտարարել է Միրզոյանը: