|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը և նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել են կառավարության անդամների հետ. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել, սակայն մինչ նոր կազմի ձևավորվելը այն շարունակում է կատարել իր պարտականությունները:
Նշվում է՝ Միշուստինն առավոտյան ժամանել է «Կրասնոպրեսնենսկայա նաբերեժնայա» փողոցում գտնվող Կառավարական տուն և Մեդվեդևի հետ ավելի քան մեկ ժամ զրույց ունեցել, այնուհետև նրանք միասին դուրս են եկել կառավարության անդամների հետ հադիպման: