|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Այս ամսվա վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է oxu.az-ը:
Միևնույն ժամանակ նա նաև տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի Ադրբեջան այցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Կասպրշիկը ԵԱՀԿ հերթական դիտարկմանն է մասնակցել:
Հավելվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։