|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինսկոնսին նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնի գործողություններն ուղղված չեն Իրանում իշխանություններ փոխելուն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Russia Today-ը:
Դրան զուգահեռ՝ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է, որ իրանցի քաղաքացիներն ունենան հնարավորություն՝ արտահայտելու իրենք քաղաքական կամքը:
«Իրանցիները փողոց են դուրս եկել այնպիսի կազմով, որը երբեք չի եղել: Նրանք բողոքում են ռեպրեսսիվ ռեժիմի դեմ և պահանջում են ավելի լավ ապագա, նրանք հրաշալի մարդիկ են: Ժողովուրդն արդեն հոգնել է նայելուց, թե ինչպես է թալանվում Իրանը, որպեսզի տարածվի մահ, բռնություն, պատերազմ: Մենք ուշի ուշով հետևում ենք: Չենք փորձում փոխել ռեժիմը» , - հայտարարել է Թրամփը: