|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանում իշխանափոխության. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա կայացած մամուլի ասուլիսում:
Թրամփի խոսքով` այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից, Թեհրանը փոխեց իր վարքագիծը տարածաշրջանում լուրջ տնտեսական խնդիրների պատճառով:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ-ին և Իրանին «կհաջողվի գործարք կնքել»:
«Իրանը հսկայական տնտեսական ներուժ ունի: Ես այնքան շատ մարդ գիտեմ Իրանից, նրանք հիանալի մարդիկ են, նրանք շանս ունեն հզոր երկիր լինելու ներկայիս ղեկավարության օրոք»,- ասել է Թրամփը: