|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։
Մասնավորապես՝ աջ ղեկային մեխանիզմով ներմուծված մեքենաների համար վարորդները պետք է պահպանեն նախնական դիրքը, հակառակ դեպքում ապրիլի 1-ից հետո տեղափոխված ղեկային համակարգով մեքենաները չեն կարողանա տեխզննում անցնել։
Ըստ վերգետնյա տրանսպորտի գործակալության՝ արգելքը տարածվելու է այն մեքենաների համար, որոնք 2020-ի ապրիլի 1-ից հետո առաջին անգամ են գրանցվելու։ Մինչ այդ գրանցված մեքենաները տեխզննում կանցնեն առանց խնդիրների. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Aliq.ge կայքը։