|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 8-ին գործարկել են «Թուրքական հոսք» գազամուղը: Պաշտոնական արարողությունը կայացել Է Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում, ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական կողմից միջոցառմանը մասնակցել են նաեւ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Արարողությանը ներկա են եղել նաեւ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:
«Թուրքական հոսք» նախագիծը երկու ուղեգծից բաղկացած գազամուղ է, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը տարեկան 15,75 մլրդ խորանարդ մետր է: Առաջին գիծը նախատեսված է Թուրքիայի սպառողներին ռուսական գազ մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: