|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԳԵՆԵՐԱԼ ՂԱՍԵՄ ՍՈՒԼԵՅՄԱՆԻԻ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հունվարի 3-ին Բաղդադում Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի զոհվելն օդային հարվածի արդյունքում մեր տարածաշրջանը կանգնեցրել է տասնամյակներով ընթացող բազմակողմ հակամարտության կտրուկ սրման վտանգի առաջ: «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամանական Հանրապետության ժողովրդին, միաժամանակ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերը զերծ կմնան իրավիճակը ապակայունացնող հետագա գործողություններից, և առկա հակասությունները կփորձեն լուծել խաղաղ ճանապարհով։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը նաև կոչ է անում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ստեղծված պայմաններոմ պահպանել ակտիվ չեզոքություն և ըստ հնարավորի նպաստել առաջացած լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանային հակամարտության հետագա սրացման հնարավորությունը, հույս ենք հայտնում, որ իշխանությունները և հայկական բանակի ղեկավարությունը անհրաժեշտ լրացուցիչ գործողություններ կձեռնարկեն՝ ապահովելու մեր երկրի սահմանների ու կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգությունը։ "Ազգային օրակարգ" կուսակցության Խորհուրդ