|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ Ռավան Նասիբովի (Rəvan Nəsibov) դին՝ երակները կտրված վիճակում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ադրբեջանական bakupost.az-ը:
Կայքի տվյալներով՝ Նասիբովը աշխատում էր Ադրբեջանի Մասալլը շրջանի զինկոմիսարիատում: Նա ծառայության ընդունվել էր 2 տարի առաջ:
Հավելվում է՝ Նասիբովի հայրը նախկին զինվորական է, իսկ եղբայրը այս պահին ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում: