|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ժամը 21։00-ի սահմանում «Դիլիջան» ԲԿ-ից ոստիկանության Դիլիջանի բաժին են ահազանգել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, որը գիտակցության չգալով՝ մահացել է։ shamshyan.com-ը հայտնում է, որ սպանվածը Դիլիջանի բնակիչ 32-ամյա Մեսրոպ Խառատյանն է։ Ըստ աղբյուրի՝ սպանվածը մի քանի անգամ եղել է դատապարտված և վերջերս է հայտնվել ազատության մեջ: Ստեղծվել է քննչական խումբ, հարուցվել է քրեական գործ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանությունը տեղի է ունեցել Դիլիջանի Գետափնյա փողոցի «Քարահունջ» հացատան դիմաց, դեպքի վայրում էլ հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։