|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին հարցաքննել են վկայի կարգավիճակով և բաց թողել:
GPnews.am-ի հետ զրույցում Դավիթ Ափոյանը նշեց, որ արդեն երկրորդ անգամ է, իրեն անհիմն փաստերով հրավիրում են հարցաքննության. «Երկու տարբեր գործերով արդեն հրավիրել են հարցաքննության, որոնց ժամանակ դեպքի վայրում չեմ եղել: Նույնիսկ առաջին դեպքի ժամանակ բանակում ծառայելիս եմ եղել և ինձ որպես վկա հրավիրել էին հարցաքննության, իսկ այս դեպքում ներկա եմ եղել մի միջոցառման, որին շուրջ 200 մարդ է մասնակցել: Արդյո՞ք սա պատահականություն է, թե՝ ոչ»,-ասաց նա:
Դավիթ Ափոյանը նշեց, որ մինչ իրեն բերման ենթարկելը, որևէ կերպ չեն ծանուցել:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի պետական համալսարանից ոստիկանության Նորք-Մարաշ բաժանմունք բերման են ենթարկել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին: