|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 00:00-ին, Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ա1+»-ը։
Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից:
Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմարավետ պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:
Պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։