|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետ: Այս մասին 24News-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` մեկնաբանելով նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ կապված վերջին իրադարձությունները:
«Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, և դա կապ չի ունեցել ո՛չ իմ, և ո՛չ իր գրաված պաշտոններից, ոչ էլ բացարձակ հակադիր ճամբարներում լինելուց։ Գիտե՞ք ինչու, որովհետև ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետը։ Ռուբեն Հայրապետյանը նեղ օրվա ընկեր է, ում վրա հանգիստ կարելի է հույս դնել», – ասել է նա։