|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի իրավապահները այսօր Մոսկվայում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի 5 անդամների, որոնք «մտադրվել էին դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ» կատարել Ռուսաստանի մայրաքաղաքու. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ձերբակալվածներից երկուսը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, երեքը՝ Կենտրոնական Ասիայից եկածներ։ Նրանց մոտ հայտնաբերվել են կապի միջոցներ ու «Իսլամական պետության» պարագլուխների հանձնարարություններ։
Նշվում է նաև, որ նրանց պատսպարանում իրավապահները հայտնաբերել են ԱԿ ինքնաձիգներ, «Մակարով» տեսակի ատրճանակ և մի շարք այլ զենք-զինամթերք։