|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայտնի երգչուհի Շերն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը:
Նա գրել է.
«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Տեր Աստված, օրհնիր ամբողջ աշխարհի հայերին»:
Երգչուհի կից նաև կադրեր է հրապարակել 1993 թվականին Հայաստանում բեռնատար օդանավով իր ճամփորդությունից, երբ երկրում «ջուրը օրական 2 ժամով էին տալիս և ջեռուցում չկար»:
«Երևանում վայրէջք կատարեցի կենսականորեն կարևոր պաշարներով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը: