|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախկին վարչապետ և Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր ասուլիս է հրավիրել, որի ժամանակ հայտարարեց նոր կուսակցության հիմնադրման մասին: Կուսակցության անունը «Ապագա» է (թրք.Gelecek partisi):
Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից հեռացած Դավութօղլուի կուսակցությունն ունի 154 հիմնադիր անդամից բաղկացած խորհուրդ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է թուրքական T24.com.tr կայքը:
Հիմնադիր անդամներից է նաև լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով 2014-2015 թթ. եղել է վարչապետ Դավութօղլուի գլխավոր խորհրդականը: