|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի. Yerkir.am-ին հայտնում ՀՀ ոստիկանությունից:
Դեկտեմբերի 6-ին, ժամը 9-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները Երևան-Բուխարեստ չվերթի հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Վրաստանի 43-ամյա մի քաղաքացու, որը 2013թ. հուլիսի 3-ից հետախուզվում էր Թուրքիայի Ինտերպոլի կողմից գողության, բնակելի շինության անձեռնմխելիության խախտման և գույքային վնաս պատճառելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: