|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք Թուրքիայի դեմ հայց են ներկայացրել Հաագայի արդարադատության միջազգային դատարան. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Հուրրիյեթ»-ը:
Նշվում է՝ դատական հայցի պատճառ են հանդիսացել Թուրքիայի կողմից Կիպրոսի մերձակա տարածքում իրականացվող հորատման աշխատանքները, որոնք հունական կողմն անօրինական է համարում:
Դատական հայցից զատ, Աթենքում Թուրքիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղվել Թուրքիային:
Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնում այդ դիրքորոշմանը: Վերջիններիս կարծիքով՝ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: