|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ, մինչև 2019 թ. նոյեմբերի վերջը ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի վարչության ներկայացուցիչ Տարոն Ղազարյանն արձագանքել է այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած անստորագիր և կեղծ հրապարակմանը, ինչի առիթով ֆեյբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Ես՝ որպես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ և վերջին ամիսներին միության վարչության ներկայացուցչի պարտականությունները կատարած անձ, պաշտոնապես հայտարարում եմ, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները ՀՅԴ-ում խմորումների մասին և ուսանողական միության անունից տարածվող անստորագիր նամակը չեն համապատասխանում իրականությանը և չեն արտահայտում միության պաշտոնական տեսակետը»։