|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Menlo Park-ի ավտոտնակից Google-ի գործարկումից ավելի քան 20 տարի հետո Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը՝ համացանցի հսկայի հիմնադիրները, որ միլիարդատերեր են դարձել, հեռանում են իրենց ղեկավար պաշտոնից Alphabet մայր ընկերությունում. ըստ Yerkir.am-ի՝հայտնում է CNN-ը։
Փեյջը և Բրինը հեռանում են համապատասխանաբար գլխավոր տնօրենի ու նախագահի պաշտոններից: Google-ի ներկայիս գլխավոր տնօրեն և ընկերության գործադիր տնօրեն Սունդար Փիչայը կզբաղեցնի Alphabet-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ իր ներկա պաշտոնի հետ համատեղության կարգով:
Համահիմնադիրները կշարունակեն աշխատել Alphabet-ի տնօրենների խորհրդում։ Նրանք հնարավորություն ունեն պահպանել նաև ընկերության վերահսկողությունը քվեարկության օգնությամ, քանի որ նրանց է պատկանում կոնցեռնի բաժնետոմսերի մեծ մասը։
Փորձագետների պնդմամբ՝ դա գրեթե երաշխավորում է ընկերության երկու հիմնադիրներին՝ ապագայում Alphabet-ի գործունեության ուղղության վրա ազդելու կարողությունը։