|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրաքի Քիրքուկ քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ազգականն ու փոխարինողը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Alsumaria-ն՝ հղում անելով Իրաքի ուժային կառույցներին:
Նրա ամբողջական անունն է Համեդ Շաքեր Սաբա ալ-Բադրի, ով միևնույն ժամանակ հայտնի է նաև Իբն Խալդուն անունով: Ըստ տվյալների` տղամարդը թաքնվել է բնակարանում: Նրա ձերբակալության ժամանակ տղամարդու մոտից հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր:
Հավելվում է՝ Խալդունը ԻՊ-ի ամենաշատ որոնվող անդամներից մեկն է Ալ-Բաղդադի ոչնչացումից հետո: