|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին: Դատախազի բացարկը հիմնավորվում էր այն հանգամանքով, որ նա նախկինում այն կարծիքի էր, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության անհրաժեշտություն չկա, իսկ հիմա պաշտպանում է մեղադրանքը: Փաստաբանների կարծիքով՝ այսպիսի արմատապես տարբերվող դիրքորոշումը վկայում է կա՛մ սուբյեկտիվ վերաբերմունքի, կա՛մ այն ժամանակ կամ հիմա պատվեր կատարելու մասին: