|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԵՊՀ պատմության ֆակուլտետում ընթանում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ուսանողների հանդիպումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների ուսանողները դասադուլ էին անում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի աշխատասենյակի դիմաց։
Պատճառն այն էր, որ ուսանողները նամակ-դիմում էին ուղարկել ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ին և գիտական խորհրդի անդամներին։ Ուսանողները ստացել են ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի պատասխանը, որը չէր գոհացրել նրանց։
ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն նստացույցի մասնակիցներին էր մոտեցել և խոստացել էր հանդիպել նրանց հետ՝ քննարկելու պահանջները։