|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լիբանանի վարչապետի պարտականությունները կատարող, «Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին այսօր՝ նոյեմբերի 26-ին, վերջնականապես հայտարարություն է տարածել այն մասին, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կառավարությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ սուննի քաղաքական գործչի հայտարարությանը հղումով:
Նա նշել է. «Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետև ճգնաժամից այլ ելք չեմ տեսնում, բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»:
Միևնույն ժամանակ, Հարիրին կոչ է արել հանրապետության նախագահ Միշել Աունին՝ անցկացնել խորհրդարանական խորհրդատվություններ, ինչպես նաև նշանակել նոր վարչապետի: