|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ատոմային ռումբից տուժած Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներ այցից մեկ օր անց համաշխարհային առաջնորդներին կոչ է արել երաշխավորել, որ միջուկային զենքն այլեւս երբեք չի օգտագործվի, ըստ Yerkir.am-ի հայտնում է Reuters-ը։
Միջուկային ապառազմականացումը Հռոմի պապի` Ճապոնիա այցի կարեւոր թեման է դարձել։
«Ես կոչ եմ անում անհրաժեշտ բոլոր միջոցները կիրառել, որպեսզի Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծությունները երբեք չկրկնվեն մարդկության պատմության մեջ»,- Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է պոնտիֆիկոսը։
Աբեն ասել է` Ճապոնիան հավատարիմ է առանց միջուկային զենքի խաղաղության գաղափարին։
Միջուկային ապառազմականացումը եղել է նաեւ Պապի եւ կայսր Նարուխիտոյի հանդիպման թեման։ Ֆրանցիսկոս պապը պատմել է իր մանկական հիշողությունների մասին, թե ինչպես էին իր ծնողները լալիս՝ լսելով Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա հարձակման մասին և որ դա իր վրա անջնջելի տպավորություն է թողել։