|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոյեմբերի 21-ին` ժամը 15.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Շարժա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Գուրդև Դ.-ն, որը 2018 թ. փետրվարի 22-ից Բելգիայի Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով. Yerkir.am-ին հայտնում են ոստիկանությունից:
Գուրդև Դ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին։
Հետախուզվողը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: