|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Վանեցյանը և Գործոկոմը իրենց հրաժարականով նոր ընթացք կտան ֆուտբոլում բարեփոխումներին»,-ասել է Ռուբինյանը:
Հիշեցնենք, որ Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ՝ 2018-ի սեպտեմբերի 22-ին։
Դեկտեմբերի 23-ին կանցկացվի ՀՖՖ գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում կընտրվեն ՀՖՖ նոր նախագահ և գործկոմի անդամներ: