|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լատվիայի Էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը որոշել է արգելք սահմանել երկրում ռուսական 9 հեռուստատեսային ալիքների հեռարձակման համար։ INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհրդի նախագահ Իվար Աբոլինշը։
Նրա խոսքով՝ խորհուրդը պետական անվտանգության վարչությունից տեղեկություն է ստացել, որ Լատվիայում ներկա պահին վերահեռարձակվող ծրագրերի ցանկում առկա են ռուսական մեդիահոլդինգի մի քանի ծրագրեր, որոնց հովանավորը ԵՄ պատժամիջոցների ցանկում է հայտնվել։ Խոսքը ռուս գործարար Յուրի Կովալչուկի մասին է։
Ստացված տեղեկության ուսումնասիրման արդյունքում խորհուրդն արգելել է այդ հեռուստածրագրերի վերահեռարձակումը։ Արգելքը տարածվում է Լատվիայի ողջ տարածքի վրա այնքան ժամանակ, քանի դեռ չեն չեղարկվել ԵՄ պատժամիջոցները։
ԵՄ պատժամիջոցները սահմանվել են 2014-ին՝ Ղրիմի՝ ՌԴ-ին միանալուց կարճ ժամանակ անց։