|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարիք չունենք այնպիսի նախարարի, որը ոտնահարում է մեր իրավունքները և ոտնձգում մեր արժեքների դեմ՝ Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս վանկարկումներով Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին են միացել նաև Հյուսիսային համալսարանի ուսանողները։
Նրանք այսօրվանից դասադուլ են սկսել՝ քայլերթ իրականացնելով քաղաքում և կոչ անելով քաղաքացիներին՝ միանալ իրենց։
Հյուսիսային համալսարանի ուսանողները քայլերթից հետո միացան նստացույց անող՝ ՀՅԴ ՀԵՄ անդամներին, որոնք արդեն 13-րդ օրն է՝ բողոքի ակցիաներով պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը։
Ի դեպ, նրանց հետ է նաև հավատարիմ Չալոն, որն, ինչպես գիտենք, փոխել է գույնը և միացել Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։
Մանրամասները՝ տեսանյութում։