|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միացյալ Նահանգներում մեկնարկել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հանրային լսումների երրորդ օրը:
Այսօր ցուցմունք են տալու բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը և փոխնախագահ Մայք Փենսի խորհրդական Ջենիֆեր Վիլյամսը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահը մեղադրվում է իր իշխանությունը չարաշահելու և առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Ուկրաինայի կառավարության քաղաքական աջակցությունը փնտրելու մեջ: Դեմոկրատները պնդում են, որ հուլիսին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Զելենսկուն ռազմական օգնություն է խոստացել նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի որդու նկատմամբ հետաքննություն սկսելու դիմաց: