|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հունաստանի Կալամաթա քաղաքում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել: Հուշարձանի բացման արարողությունը ղեկավարել է Հայ առաքելական եկեղեցու հունահայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը. ըստ Yerkir.am-ի՝ հաղորդում է armdiaspora.am կայքը:
Հուշարձանի կենտրոնում տեղադրված է Հայաստանից բերված կարմիր մարմարե խաչ, որը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության նահատակների արյան գույնը:
Բացման արարողությանը հաջորդել է պատարագ Սբ Նիկողայոս Եփեսոսցու վանքում, որտեղ Կալամաթայի հայ համայնքն իրականացնում է իր կրոնական արարողությունները: