|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի խորհրդարանի շենքի տարածքում ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել բախում. ըստ Yerkir.am-ի հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները սկսել են ցուցարարներին դուրս բերել ճանապարհի երթևեկելի մասից: Ցուցարարները փորձում են դիմադրել նրանց: Ոմանք նստել են ճանապարհի երթևեկելի մասի վրա:
Բացի այդ՝ տարածք է բերվել ջրցան մեքենա:
Արդեն լրացել է 30 րոպեանոց ժամկետը, որը ՆԳՆ-ն տվել էր ցույցի կազմակերպիչներին՝ խորհրդարանի տարածքն ազատելու համար: