|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցույց տալ Թուրքիային 5-րդ սերնդի կործանիչներ արտադրելու տեխնոլոգիաների հարցում: Այս մասին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Դմիտրի Շուգաևը:
«Մենք բան ունենք առաջարկելու մեր թուրք գործընկերներին այդ ոլորտում՝ տարբեր համակարգերի տեսանկյունից: Նրանք ունեն մեծ նորարարություններ: Մենք կարող ենք նրանց լրջորեն օժանդակել»,- Շուգաևի խոսքերն է մեջբերում gazetemanifesto.com կայքը:
Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսից՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումից հետո, ԱՄՆ-ը Թուրքիային դուրս էր թողել Ֆ-35 կործանիչների ծրագրից, որից հետո Ռուսաստանը նաև առաջարկել էր գնել ռուսական ՍՈւ-35 ինքնաթիռները: