|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է ձեռք բերել «Պատրիոտ» զենիթահրթիռային համակարգեր, եթե ԱՄՆ-ն առաջարկի շահավետ պայմաններ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է korrespondent.net-ը:
«Մենք կարող ենք հաղթահարել Ս-400-ների և Ֆ-35-երի շուրջ առաջացած տարաձայնությունները։ Ես նախագահին հայտնել եմ «Պատրիոտ» գնելու ցանկության մասին, եթե առաջարկվեն շահավետ պայմաններ»,- պարզաբանել է Էրդողանը՝ բանակցությունների արդյունքները ներկայացնելով լրագրողներին:
Նա շեշտել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու հարցում, և միայն երկխոսությունը հնարավորություն կտա երկու երկրներին կարգավորելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում առաջացած տարաձայնությունները։