|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ցույցեր է կազմակերպել: Ցույցերի վայր են բերվել մեծ թվով ոստիկաններ: Նրանք ձերբակալել են «Մուսավաթ»-ի առաջնորդ Արիֆ Հաջըլըին: Նրա մեքենան կանգնեցրել են ու ձերբակալել նրան: Թե ո՞ւր են տարել Հաջըլըին, չի հաղորդվում:
Բաքվի քաղաքային իշխանության շենքի մոտակայքում գտնվող «Իչերի շեհեր» մետրոյի կայարանի մոտակայքում ձերբակալվել են նաև կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլըն, Ֆարաջ Քերիմլին և այլ ցուցարարներ: Ձերբակալությունները տեղի է են ունեցել այն ժամանակ, երբ նրանք զրուցելիս են եղել լրագրողների հետ:
Ձերբակալվել են նաև կանայք, որոնք նույնպես հարցազրույց են տվել լրագրողներին և հայտարարել, որ իրականացնում են իրենց սահմանադրական իրավունքը: Ձերբակալությունները կատարվել են նաև քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Ըստ ադրբեջանական «Թուրան» գործակալութան՝ ձերբակալվածների թիվը հասնում է 17-ի: