|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը ձայնագրության միջոցով տեղեկացրել է խմբավորման նոր առաջնորդի ընտրության մասին՝ միևնույն ժամանակ հաստատելով նախկին ղեկավարի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Բաղդադիի իրավահաջորդ է ընտրվել Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Կուրայշը՝ կուրայշների ցեղախմբից, որից սերում է նաև Մուհամեդ մարգարեն:
Նաև հայտնի է դարձել ահաբեկչական խմբի մամուլի քարտուղար և ալ Բաղդադիի օգնական Աբու Հասան ալ Մուհաջիրի մահվան մասին: