|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիացի գիտնականները ուսումնասիրություններ են իրականացրել Եթովպիայի Դալլոլ հովտում և պարզել, որ այնտեղ ոչ մի բակտերիա չի կարող գոյատևել: Այս մասին հայտնում է Nature Ecology & Evolution-ը:
«Մեր ուսումասիրությունն ապացուցում է, որ Երկրի մակերեսին գոյություն ունի բացարձակ անկենդան տարածք` չնայած ջրի առկայությանը»,-ասել են նրանք:
Գիտնականները նշել են, որ նշված տարածքում ջրի ջերմաստիճանը կազմում է 109 աստիճան, բացի այս՝ այն նաև շատ աղի և թթու է: Մասնագետների կարծիքով՝ նման պայմաններում ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարող ապրել:
