|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Հովհաննես Քոչարյանի ազատումը բաղկացած է 2 բաղադրիչներից: Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով՝ զինված ուժերը, ոտիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարող քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքական հայտարարություններ անել: Ընդ որում, նա նշեց, որ չի կարող հստակ ասել՝ արդյոք Քոչարյանին ազատել են պաշտոնից, թե նա ինքն է որոշել ազատվել: «Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է գոնե նախարարություն դառնա: Սակայն երբ մենք կառավարության կառուցվածքի փոփոխության ծրագիր էինք մշակում, ոստիկանությունը՝ ի դեմս պարոն Քոչարյանի, կրկին դեմ էր արտահայտվել»,- ասաց Մարուքյանը: