|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին կհանձնի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը: Այս մասին հայտնել է ArmSport.am կայքը:
Մինչ այս Նիկտա Սիմոնյանը արժանացել է Հայաստանի պետական մի շարք պարգևների, այդ թվում` «Պատվո շքանշան»-ի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Վարչապետն այդ օրը Մոսկվա է մեկնելու ԵԱՏՄ Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
ԽՍՀՄ բազմակի և Օլիմպիական չեմպիոն, ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի և ՄՕԿ-ի ոսկե շքանշանի ասպետ և Ռուսաստանի ֆուտբոլի միության ներկայիս առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին վարչապետ Փաշինյանը պետական պարգևը կհանձնի ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը: